Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է երկրում երկու փուլով կայանալիք նախագահական ընտրությունների ժամկետները: Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա 2014 թվականի օգոստոսի 10-ին, իսկ երկրորդ փուլը' օգոստոսի 24-ին:

 

Առաջին անգամ նախագահական ընտրություններին կկարողանան մասնակցել երկրից դուրս գտնվող քաղաքացիները: Նրանք կքվեաևկեն հուլիսի 31-ին և օգոստոսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում:

 

Նախքան նախագահական ընտրությունների անցկացումը երկրում մարտի 30-ին սպասվում են խորհրդարանական ընտրություններ: