MediaMall.am-ի աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդել Սերժ Սարգսյանի և Գալուստ Սահակյանի' նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպման մասին: Սերժ Սարգսյանը Սահակյանի կարծիքն է հարցրել ԱԺ հնարավոր նախագահացուների մասին' որևէ ակնարկ չանելով, սակայն, նրա առաջադրման մասին: Վերջինս պնդել է, որ այս պայմաններում միակ հարմար թեկնածուն հենց ինքն է, և եթե նախագահը ԱԺ նախագահի պաշտոնում չառաջադրի իր թեկնածությունը' վայր է դնելու պատգամավորական մանդատը:

 

Առայժմ անհայտ է' Սերժ Սարգսյանը կենթարկվի Գալուստ Սահակյանի շանտաժին, թե ոչ, սակայն խիստ տարօրինակ է ՀՀԿ ծերակույտի այն ոճը, որով նրանք սկսել են հարաբերվել երկրի նախագահի հետ: Գալուստ Սահակյանի առաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնի համար կփաստի, որ Սերժ Սարգսյանը փաստացի կորցրել է վերահսկողությունը նույնիսկ իր թիմի նկատմամբ և տեղի է տալիս անգամ այնպիսի գործիչների շանտաժին, ովքեր ՀՀ ներքաղաքական կյանքում զրոյական ազդեցություն ունեն: