Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների նկատմամբ 240 քրեական գործ է հարուցվել, որոնցով 177 մարդ մեղադրյալ է հանդիսանում: Այս մասին շրջանների դատախազների հետ խորհրդակցությանը հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
Նրանցից 94-ի նկատմամբ, որոնց թվում ՌԴ չորս քաղաքացի, դատական կարգով խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Մախնիցկին նշել է նաև, որ երկրի հարավ-արևելքում մարդկանց զանգվածային անկարգությունների դրդելը, վարչական շենքերի գրավումը, ուժային կառույցներին դիմադրելը դիտարկվում է' որպես «հանցագործություն պետության նկատմամբ» և պահանջում է իրավական գնահատական տալ նմանօրինակ անօրինական գործողություններից յուրաքանչյուրին: