Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Կարեն Ճշմարիտյանի մանդատները համապատասխանաբար կստանան ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Գագիկ Վաղինակի Մելիքյանը և Վահրամ Պատվականի Մկրտչյանը։ Այս մասին որոշվեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում։ ԿԸՀ-ն կազմեց արձանագրությունները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 18-ի հրամանագրով ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Ապրիլի 22-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Կարեն Ճշմարիտյանին ՀՀ Էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին: