allsport.amWBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն հաջողությամբ անցկացրեց չեմպիոնական գոտիների պաշտպանության մենամարտը:

Մենամարտը կայացավ Գերմանիայի Օբերխաուզեն քաղաքում և ավարտվեց 38-ամյա Կլիչկոյի հաղթանակով. ուկրաինացի մարզիկը մրցակցին նոկաուտի ենթարկեց 5-րդ ռաունդում: Այս հաղթանակը Վլադիմիր Կլիչկոյի համար 62-րդ էր պրոֆեսիոնալ կարիերայում, իսկ Լեապաին կրեց կարիերայի 5-րդ պարտությունը: