Հերթական ադրբեջանցին է զոհվել Սիրիայում տեղի ունեցող մարտերի ժամանակ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործկալությունը, այս անգամ ներկայացվում է, թե ադրբեջանցին կյանքը կորցրել է' կռվելով նախագահ Բաշար Ասադի կողմից:

 

Սիրիայում սկսված ճգնաժամից հետո հայտնի է դարձել, որ մեծ թվով ադրբեջանցի մոջահեդներ հակակառավարական ուժերի կողմից մասնակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ մղվող մարտերին: Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն գերազանցում է 80-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը: Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցի մոջահեդներ: