Զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանները:
Այս մասին տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի կայքը՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությանը:
Զինյալները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե շրջանի բնակչության ուղղությամբ:
Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:
Զոհերից մեկը Ջեսիկա Սեմերճյանն է:
Երեկ զինյալները դարձյալ հրթիռակոծել են նույն բնակավայրը. զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ: