Սիրիայի հակակառավարական ուժերի դեմ պայքարում հերթական ադրբեջանցի մոջահեդն է զոհվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, թեպետ համացանցում արդեն տարածվել է սպանված ադրբեջանցու լուսանկարը, այդուհանդերձ նրա անվան մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում: Նշվում է, որ ադրբեջանցին մահացել է Ռագգա քաղաքի ռմբակոծման ժամանակ:

 

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվը հասել է 92-ի: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 500-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: