Սիրիայում ոչնչացվել է Ադրբեջանի' ահաբեկչական կազմակերպությունների կազմում կառավարական ուժերի դեմ կռվող եւս մեկ քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ն հայտնում է, որ խոսքը Մասալլըի շրջանի Էրքիվան գյուղի բնակիչ Ռամիլ Դավուդ օղլու Մուստաֆաեւի մասին է:
Նա Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվում էր «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում:
Ռ.Մուստաֆաեւը սպանվել է երկու օր առաջ Սիրիայում սպանված, Ադրբեջանի Զարդաբի շրջանի բնակիչ Ռամիզ Աղասեֆ օղլու Աբդուլլաեւի հետ միասին, ինչի մասին տեղեկացրել էր APA-ն:
Վերջին երկու տարիներին Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններում ահաբեկչական կազմակերպությունների կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացի 200-ից ավելի մոջահեդներ են ոչնչացվել:
2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: