Սիրիայում կառավարական ուժերը ոչնչացրել են «Ալ Նուսրա ճակատ» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող Ադրբեջանի քաղաքացի եւս երկու մոջահեդների' Ֆարիզ անունով եւ Զիկո մականունով: Նրանք երկուսն էլ Սումգայիթից են: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են մոջահեդների կայքերը:

 

Ադրբեջանի' Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014թ. ընթացքում սպանված քաղաքացի մոջահեդների թիվն արդեն հասել է 17-ի: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են Ադրբեջանի 250-ից ավելի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 100-ից ավելի ադրբեջանցի մոջահեդներ: