Ռուսաստանի Տյումեն քաղաքի ոստիկանությունը բացահայտել է օրեր առաջ իրականացված՝ 26-ամյա Նունե Սարգսյանի դաժան սպանության մանրամասները: Այս մասին հայտնում է megatyumen.ru-ն:

 

Ապրիլի 21-ին իր բնակարանում սպանվել էր 26-ամյա Նունե Սարգսյանը: Նրան սկզբում թալանել են, այնուհետև հասցրել դանակի՝ շուրջ 40 հարված: Ըստ Նունեի հարազատների՝ նա այդ օրը պետք է նշեր իր ծննդյան տարեդարձը:

 

22-ամյա կասկածյալ Զախար Կովրիգինին իրավապահ մարմինները բերման են ենթարկել հենց նույն օրը, ով տվել է խոստովանական ցուցմունք: Տյումենի իրավապահները դեռ չեն հրապարակում մեղադրյալի ինքնությունը և թե որտեղ է նա աշխատում: Այնուամենայնիվ, արդեն հայտնի է, որ մարդասպանն աշխատում էր «Пицца-Экспресс» կազմակերպությունում՝ որպես առաքիչ և սպանությունն իրականացրել էր հենց պիցցա առաքելու ընթացքում:

 

«ВКонтакте» սոցիալական ցանցում ստեղծվել են տարբեր էջեր 22-ամյա Զախար Կովրիգինի անվամբ, ում քաղաքացիները մեղադրում են Նունե Սարգսյանի սպանության մեջ:

 

Տյումենցիները սոցցանցերի միջոցով իրենց վրդովմունքն են հայտնում միջադեպի վերաբերյալ: Ոմանք նույնիսկ առաջարկում են դուրս գալ փողոց և ցույց անցկացնել՝ արտահայտելով իրենց ցավակցությունները Նունեի ընտանիքին և հարազատներին: