Ազգային ժողովն ապրիլի 28-ի երեկոյան արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հետ: Այս մասին ԱԺ նիստի ավարտից հետո տեղեկացրեց ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը: «Պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ մենք ապրիլի 28-ին ժամը 18:30-ին արտահերթ նիստ ենք հրավիրել, որում քննարկելու ենք ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը, որը վաղը պետք է աշխատի Ազգային ժողովի նախագահի ընտրության ժամանակ»,- ասաց Շարմազանովը:

 

Ավելի վաղ, ԱԺ նախագահի պաշտոնակատարի մոտ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն էր անցկացվել, որի ժամանակ ոչ իշխանական ուժերը հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի ձևավորման աշխատանքներին: