Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանել է ԱԺ նախագահի պաշտոնի իր թեկնածությունը: Այս մասին նա տեղեկացրեց իր ամփոփիչ ելույթի ընթացքում: «Ես հանում եմ իմ թեկնածությունը և առաջարկում եմ բոյկոտել այս քվեարկությունը: Անձերի հետ կապված խնդիր չէ, սա ուղղակի կարող է քաղաքական մշակույթի լավ ձև լինել»,- ասաց Հակոբյանը:

 

Ավելի վաղ «Ժառանգություն» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը: ՀՀԿ-ն առաջադրել է Գալուստ Սահակյանի թեկնածությունը, իսկ Հրանտ Բագրատյանն ինքնաառաջադրվել է, քանի որ ՀԱԿ-ն արդեն հայտարարել է ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը չմասնակցելու մասին:

 

ԱԺ-ն արդեն ավարտել է ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկումը: Խորհրդարանը նոր նախագահին կընտրի ապրիլի 29-ին՝ փակ քվեարկությամբ: