Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է նշանակվել խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղեկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ««Ժառանգություն» խմբակցությունը փետրվարի 2-ին խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ խմբակցության ղեկավար է նշանակվել Ռուբեն Հակոբյանը, խմբակցության քարտուղար՝ Թևան Պողոսյանը»,-նշեց նա:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մասնակցելու է Տավթսի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին: Նման բացակայությունները ԱԺ-ում համարվում են հարգելի։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խմբակցության ղեկավար է նշանակվել 2013-ի հոկտեմբերի 22-ին' նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականից հետո:

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը դիմում էր ներկայացրել ԱԺ մանդատը վայր դնելու մասին, սակայն օրերս նա հետ է վերցրել մանդատը վայր դնելու մասին դիմումը: