ԱԺ նախագահի թեկնածու ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը ելույթ ունենացավ ԱԺ-ում: Բագրատյանն իր ելույթը սկսեց կենսագրական տվյալներից մեջբերումներով' տնտեսագիտական գիտությունների դոկտոր է, հինգ լեզվի է տիրապետում, այնուհետև անցում կատարեց իր վարչապետության օրոք ունեցած հաջողություններին:

 

«Իմ կարծիքով խորհրդարանը խոր բարեփոխումների պետք է ենթարկվի: Օրենսդիր ու վերահսկիչ ֆունկցիաները պետք է փոփոխության ենթարկվեն, վերահսկիչ ֆունկցիան պետք է տրամադրվի ընդդիմությանը: Պետք է վերափոխել ամբողջ բյուջետային գործընթացը, այնպես ինչպես մենք ենք բյուջե սահմանում, այդպես բյուջե սահմանել չի կարելի»,-ասաց Բագրատյանը:

 

ՀԱԿ պատգամավորը խոսեց նաև պատգամավորի իրավունքների ընդլայնման մասին, մասնավորապես, որ պատգամավորը պիտի օրենսդրական նախաձեռնություն կազմելու իրավունք ունենա:

 

Բագրատյանի կարևոր համարեց նաև դատական ատյանների փոփոխությունների հարցը'ընդգծելով, որ պիտի մրցակցային դատարաններ լինեն: