«Վարչապետ Կարապետյանը կանգնում-խոսում է Իրանից սպասվող մեկ միլիարդ ներդրումների և այլ թվերի մասին: Ես հիմա իրեն ասում եմ՝ ա՛յ վարչապետ, մեկ միլիարդ, մեկ միլիարդ,  էտ ի՞նչ թվեր են, որ, էտի թիվ չի, մենք 1.2 միլիարդ ներդրումների մասին էլ ենք խոսել»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանը:  

 

Վերջինիս վստահություն չեն ներշնչում Կարեն Կարապետյանի կողմից անընդհատ հայտարարվող ներդրումներն ու դրանց չափերը, քանի որ դրանք իրականություն դարձնելու համար՝ նախևառաջ պետք է երկրում համապատասխան միջավայր ստեղծել. «Իմ ու վարչապետի տեսակետները 180 տոկոսով իրար հակասում են իրար: Մենք տրամագծորեն հակառակ բաներ ենք ասում: Նա փնտրում է բիզնեսմեններ, որ գան փող ներդնեն,  ես ասում եմ՝ եկեք այնպես անենք, որ մեր երկրի քաղաքացին ինքը դա անի: Ներդրումների համար պետք է ներդրում անել, ոչ թե գնալ և ներդրող փնտրել»,-ասաց Հրանտ Բaգրատյանը:

 

Վերջինիս համոզմամբ՝ պետք է երկիրը տանել ժողովրդական կապիտալիզմի հետքերով, անել այնպես, որ երկրի ներսում ներդրողներ հայտնվեն, իսկ դա հնարավոր է, եթե կան արժեթղթեր, որն աշխարհում ընդունված գործիք է ամբողջ աշխարհում: Այս պահին  400 միլիարդանոց սփյուռք ունենք, որը չի կարողանում ներդրում անել, որովհետև արժեթղթեր չկան: «Այ, սրա՛ մասին պետք է խոսի վարչապետ Կարեն Կարապետյանը, ոչ թե...»,-ասաց պատգամավորի թեկնածուն:  

 

Աղավնի Սուքիասյան