Հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ապրիլի 28-ին' ժամը 03.00-ին, հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1974թ. ծնված Արտակ Ա.-ն, իսկ կրծքավանդակի աջ կեսի 1-ին մակերեսի կտրած-ծակած վերքով' 1980թ. ծնված Նաիրի Մ.-ն, որոնք, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակ Ա.-ին և Նաիրի Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1978թ. ծնված Կարեն Մ.-ն, որը նույն օրը' ժամը 01.00-ին, բերման է ենթարկվել բաժին: Կարեն Մ.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: