Սիրիայի նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրել ևս 2 անձինք: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՄԱ հեռուստաալիքը, նրանցից մեկը Ալի Ունուսն է և մյուսը՝ կին փաստաբան Ազզա ալ Հալլակը: Թեկնածուները հայտ են ներկայացրել Բարձրագույն սահմանադրական դատարան: Այսպիսով, մինչև այժմ Սիրիայի նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրել 9 անձինք, այդ թվում՝ երկու կին:
Մյուս կողմից' Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է իր առաջին նիստը և որոշում ընդունել մարզերում ընտրական հանձնաժողովներ կազմելու մասին: Հանձնաժողովը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ստուգելու ընտրողների ցանկի ճշգրտությունը:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտ էր ներկայացրել Բարձրագույն սահմանադրական դատարան: Եւս 6 թեկնածու առաջադրել են իրենց թեկնածությունները: Նրանք են՝ 1963թ. ծնված Սուսան Ամր ալ Հիդադը' Լաթաքիայից, 1961թ. ծնված Սամիր Ահմադ Մաալան' Կունեյտրայից, 1966թ. ծնված Մուհամմադ Ֆիրաս Յասին Ռուջուհը' Դամասկոսից, 1971թ. ծնված Աբդ աս Սալամ Սալաման' Հոմսից, Ազգային ժողովի պատգամավոր Մահեր Աբդ ալ Հաֆիզը և կառավարության նախկին անդամ Հասան ան Նուրին:
Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին: