Ֆինանսների նախարարության համակարգում և գործունեության մեջ լուրջ բարեփոխումներ են կատարվելու: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը: «Ես հորդորում եմ համբերել, որպեսզի իմանաք, թե ի՞նչ փոփոխություններ են կատարվելու համակարգում»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշեց, որ դեռ պետք է լուրջ քննարկումներ լինեն, որոնց համար ժամանակ է պետք: Հարցին, թե ճի՞շտ է, որ ֆինանսների նախարարությունը և ՊԵԿ-ը շուտով միավորվելու են, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Որոշումը որ կայացվի, դուք կիմանաք»: