Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակչում իրենց բաժին ընկած մրցակցին:

«Ռեալը» վատագույն մրցակիցն է բոլոր այն թիմերից, որոնք կարող էին մեզ բաժին ընկնել: «Ռեալը» ներկայումս Եվրոպայի լավագույն ակումբն է: Ակնհայտ է, որ մեզ բարդ եզրափակիչ է սպասվում: Իհարկե, ցանկանում ենք հաղթել այս կարևորագույն խաղերից մեկում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ «Սթեմֆորդ Բրիջում» աջակցելու համար»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն: