168.am-ի ԲՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ամանորյա տոներից հետո Հայաստան վերադառնալուց հետո է միայն իմացել, որ ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանն առաջադրվել է նախագահի թեկնածու:
Ծառուկյանին այս տեղեկությունը խիստ զարմացրել ու զայրացրել է, ինչի արդյունքում նա հրահանգել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Այվազյանը չգրանցվի: ԲՀԿ-ականները համոզված են, որ եթե Այվազյանը, այնուամենայնիվ, գրանցվեր և մասնակցեր ընտրություններին, ապա ընտրվելու ամենամեծ հնարավորությունը հենց նա ուներ: