Ինչպես հայտնում է itar-tass-ը, մինչ Ռուսաստանը ջանքեր է գործադրում հակամարտության կայունացման և կարգավորման ուղղությամբ, Կիևի իշխանությունները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ռազմական գործողություններ են սկսել՝ ոչնչացնելով ժնևյան պայմանավորվածությունների կենսագործումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Ըստ նրա՝ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ռեժիմով տեղեկություններ է ստանում Ուկրաինայի հարավ-արևելքում զինված ուժերի և ռազմական ավիացիայի միջոցով տեղի ունեցող պատժիչ գործողությունների զարգացման վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի զինված ուժերում զորակոչի վերականգնման մասին: Հրամանագրում նշվում է. «Հաշվի առնելով Ուկրաինայի արևելյան շրջաններում հասարակական-քաղաքական իրավիճակի հետագա լարումը, անդադար ագրեսիայի փաստերը, անօրինականորեն ստեղծված զինված խմբավորումների գործողությունների ակտիվացումը և պետական իշխանության մարմինների շենքերի գրավումը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, ինչը և սպառնալիք է հանդիսանում երկրի տարածքային ամբողջականության համար, ինչպես նաև՝ Ռուսաստանի միջամտությունն Ուկրաինայի ներքին գործերին, և Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու նպատակով Ուկրաինայի «Զինվորական պարտավորության և զինծառայության մասին»: