ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 2-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Զինված ուժերի զորամիավորումներից մեկում: Պաշտպանության նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, նախարարի աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչության պետեր մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ: Նախարարը հրամանատարության հետ միասին շրջել է զորամիավորման հրաձգարանում, որը հիմնովին վերակառուցման ու կատա րելագործման փուլում է:

 

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ նախարարը հետևել է կատարվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ: Այս հրաձգարանը լավագույններից է ողջ ԶՈւ-երում և վերակառուցումից հետո իր մակարդակով ու տեխնիկական հագեցվածությամբ կհամապատասխանի աշխարհի առաջատար հրաձգարանների մակարդակին:

 

Նման մակարդակը թույլ կտա զորամիավորման ստորաբաժանումներին, և ոչ միայն նրանց, այս հրաձգարանում անցկացն ել մարտական պատրաստության բարձրակարգ պարապմունքներ, ամենատարբեր զինվորական մասնագետների համար: