Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը 2012թ. դեկտեմբերի 23-ին հրավիրել է ընդլայնված ժողով՝ մեկ օրակարգով՝ Հայաստանի նախագահական ընտրություններ:

ՍԴՀԿ ընդլայնված ժողովի համընդհանուր կարծիքները հաշվի առնելով, ՍԴՀԿ վարչությունը, հրավիրելով արտահերթ նիստ, որոշում է.

1. Հաշվի առնելով վերջին տարիներին նախագահի ու կառավարության կողմից իրականացված որոշակի բարեփոխումները
2. Նախագահի և կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի դրսևորումը
3. Մամուլի ազատության շեշտակի բարձրացումը
4. Ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հալածանքների դադարեցումը
5. Անպատժելիության վերացման շուրջ արված որոշակի քայլերը
6. Արտաքին քաղաքական ձեռքբերումները, ինչպես նաև գալիք մարտահրավերները
7. Նախընտրական ծրագրի ընդգծված սոցիալական բնույթը
8. Ցեղասպանության հարցում պահանջատիրական կեցվածքն ու հայտարարությունները
9. Արցախի անվտանգության ապահովումն ու շահերի համալիր պաշտպանությունը

Նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Միևնույն ժամանակ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչությունը հայտարարում է, որ շարունակում է գործել իբրև ինքնուրույն քաղաքական ուժ, չունի որևիցե քաղաքական պայմանավորվածություն որևիցե հարցում, ուստի իրեն իրավունք է վերապահում լինել գործող նախագահի և իշխանությունների քննադատը՝ հնարավոր ոչ ճիշտ քաղաքական քայլերի դեպքում: ՍԴՀԿ վարչությունը նաև հույս է հայտնում, որ Սերժ Սարգսյանը վերընտրվելու դեպքում կանի հետևյալ քայլերը:

Կտրուկ պայքար օլիգարխիայի դեմ

Մենաշնորհների վերացում
Քաղաքականության և բիզնեսի տարանջատում
Կրիմինալի հեռացում քաղաքական պաշտոններից
Պայքար արտագաղթի պատճառների դեմ
Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման հետապնդում
Արցախի իրավունքների շարունակական պաշտպանում
ՍԴՀԿ Վարչության
09.01.2013

Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀԱԿ կողմից պատգամավոր ընտրված Լյուդմիլա Սարգսյանը դատարանում վիճարկում է ՍԴՀԿ այս վարչության օրինականությունը: