2014թ-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում ծնվել է 9 հազ. 789 երեխա, ինչը 208-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ՝ 9 հազ. 581: Արդյունքում՝ 2014թ. հունվար-մարտին գրանցված ծնունդները 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 2.2%-ով:

 

Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայության կայքի՝ առաջին եռամսյակի նորածիններից 3644-ը ծնվել է Երևանում: Մարզերից ամենաշատ ծնունդը գրանցվել է Արմավիրում՝ 893 երեխա, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 168 երեխա: Մեռելածինների թիվը կազմում է 188, ինչը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելի է 16-ով:

 

Այս նույն ժամանակահատվածում մահացածների թիվը կազմել է 8 հազ. 98, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 7520: Այսպիսով, 2014թ-ին բնական հավելաճը (ծնունդների ու մահերի հարաբերակցությունը) կազմել է 1691, ինչը նախորդ տարվա համեմատ պակասել է 370-ով: Նախորդ տարվա առաջին եռամսյակում բնական հավելաճը կազմել է 2061: