Բունդեսլիգայի 33-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Հոֆենհայմ»-ին: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ: «Բորուսիա»-«Հոֆենհայմ» 3-2:
Առաջինը հաշվի մեջ առաջ անցան «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստները. մեկնարկային րոպեներին աչքի ընկավ Ֆիրմինոն: Դորտմունդցիներից հաշվի տարբերությունը վերկանգնեց Քևին Գրոյսկրոյցը: Իսկ ահա խաղի 31-րդ րոպեին «Բորուսիա»-ին առաջ մղեց ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը' հաշիվը դարձնելով 1-2: Սա Մխիթարյանի 8-րդ գնդակն է Բունդեսլիգայում: Եվս 3 րոպե անց, Պիսչեկը խփեց նաև «Բորուսիա»-ի 3-րդ գնդակը: Երկրորդ խաղակեսի 66-րդ րոպեին հեռահար հարվածից հետո գնդակը դարպասապահ Վայդենֆեհլերի ոտքերի արանքով հայտնվեց դարպասում: Գնդակը խփեց Սյուլեն: Հանդիպումն ի վերջո ավարտվեց 3-2 հաշվով' հօգուտ դորտմունդցիների:
Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր. նա հրաշալի անցկացրեց առաջին խաղակեսը և փոխարինվեց 80-րդ րոպեին:
«Բորուսիա»-ն ապահովեց Բունդեսլիգայի փոխչեմպիոնի կոչումն այս տարվա համար: Բունդեսլիգայի վերջին տուրում «Բորուսիա»-ն կխաղա «Հերտա»-ի հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 10-ին: