Հայաստանի կառավարությունը ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար Հրայր Թովմասյանի հետ շարունակելու է աշխատել այլ կարգավիճակով: Այդ մասին ՀՀ արդարադատության նախարարությունում լրագրողների հետ կարճատև զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Հարցին՝ այսինքն նոր աշխատա՞նք պետք է գտնի Թովմասյանը՝ վարչապետը պատասխանեց. «Չի գտնի, իրեն կառաջարկեն, որովհետև նա պատահական կադր չէ, ունի մեծ փորձ, գիտելիքներ, որոնք կօգտագործենք մեր պետության զարգացման գործընթացներում»: