ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Գալուստ Սահակյանին շնորհավորել են Հայաստանի և արտերկրի բարձրաստիճան պաշտոնյաներ: Բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ պարոն Սահակյանին շնորհավորել, աշխատանքային հաջողություններ են մաղթել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

 

Շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ովքեր վերահաստատել են ԱԺ նախագահի պաշտոնական այցի հրավերը Ռուսաստանի Դաշնություն:

 

ՀՀ ԱԺ նորընտիր նախագահին շնորհավորել են նաև ՌԴ Դաշնության խորհրդի անդամ, ռուս-հայկական ՄԽՀ համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, ՌԴ ԴԽ անդամ Իգոր Չեռնիշենկոն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, նախարարներ, մարզպետներ, քաղաքապետներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ՀՀ գրողների, նկարիչների միությունները, հասարակական կազմակերպություններ:

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունով շարունակվում են ստացվել շնորհավորական նամակներ: