Շախմատի Հայաստանի գործող չեմպիոնը կմասնակցի Բեյրութի բաց առաջնությանը: Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը մայիսի 6-13-ը մասնակցում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվող օփենին: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարում ելույթ են ունենում 79 շախմատիստներ, այդ թվում' յոթ գրոսմայստերներ:
Քոթանջյանն առաջին տուրում ուժերը կչափի Դանիել Պետրոսյանի հետ: