Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր և յոթ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մինևնույն ժամանակ Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնություններում գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Տաթև Աբրահամյանը երկու տուրից հետո վաստակել են 1-ական միավոր: