Ֆրանսիան պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծ, որն արտոնում է Սիրիայի իրադրության հարցի հանձնումը Հաագայի Միջազգային քրեական դատարանի քննարկմանը: Ինչպես մայիսի 8-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի մի աղբյուր, փաստաթուղթն արդեն ներկայացվել է Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին. խորհրդի անդամներ են Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանան, Չինաստանը եւ ԱՄՆ-ը:
«Նախագիծը ներկայացվել Է Անվտանգության խորհրդի մշտական անդամներին»,- նշել Է գործակալության զրուցակիցը: Նա հավաստել Է, որ փաստաթղթում խոսքը վերաբերում Է «սիրիական դոսյեն» Միջազգային քրեական դատարանի քննարկմանը հանձնելուն, ինչը թույլ Է տալիս Հաագայում դատական քննություն սկսել նրանց նկատմամբ, ում կասկածում են հակամարտության ընթացքում, որը շարունակվում Է 2011 թվականի մարտ ամսից, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ եւ պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: