Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայի թուրքական հատվածում գտնվող հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո առաջիկա կիրակի սուրբ պատարագ կմատուցվի: Այս մասին հայտնում է թուրքական sondakika.com լրատվական կայքը: Եկեղեցին վերջերս նորոգվել է միջազգային հիմնադրամների օժանդակությամբ:

 

Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը հայտնել է, որ կիրակի սուրբ պատարագը եկեղեցում կսկսվի ժամը12:00-ին եւ կտեւի մեկ ժամ:

 

Նա ասել է, որ պատարագին մասնակցելու համար արտասահմանյան երկրներից մեծ թվով հայեր են ժամանել Նիկոսիա: Նրա խոսքով' հայկական եկեղեցում տեղի ունենալիք պատարագով հետաքրքրված են Կիպրոսում ԱՄՆ-ի եւ Սլովակիայի դեսպանները, բազմաթիվ քաղաքական եւ կրոնական գործիչներ:

 

Թուրքիան Կիպրոսի տարածքի մեկ երրորդ մասը' այդ թվում մայրաքաղաք Նիկոսիայի արեւելյան հատվածը բռնազավթել է 1974 թ-ին: