Թուրքիայի Քայսերի (Կեսարիա) քաղաքի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում 2015 թվականին պատարագ կմատուցվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Kayseri Anadolu Haber լրատվականը:

 

Պատարագը կկայանա 2015 թվականի մարտի 13-ին, դրան մասնակցելու համար Քայսերի կժամանեն հայեր Թուրքիայի տարբեր շրջաններից:

 

Լրատվականը հիշեցնում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1191 թվականին, և այն այդ տարածաշրջանի ամենահին եկեղեցիներից է: