Բերիո թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգիսյանը սուրբ պատարագ է մատուցել Մոնրեալի Սուրբ Հակոբ առաջնորդանիստ մայր եկեղեցում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Ավելի վաղ սրբազանն այցելել էր Մոնրեալի «Արամ և Պերճուհի Մարգարյան» մանկամսուր: Սրբազանը վայելել էր մանուկների հրաշալի միջոցառումը:
Նոյեմբերի 3-ի առավոտյան Սրբազան Հայրը թեմակալ առաջնորդի հետ մեկնել է Քեմբրիջ, որտեղ տեղի է ունեցել ժողովրդային հավաք: Նոյեմբերի 4-6-ը Շահան Արք. Սարգիսյանը կայցելի Տորոնտոյի հայ համայնք, որտեղ տեղի կունենա Դպրոց հիմնադրամին նվիրված քննարկում:
Նախորդ շաբաթվա ընթացքում Սրբազան Հայրը հանդիպել էր Կանադայի Հ.Յ.Դ. Կենտրոնական կոմիտեի, Մոնրեալի «Միհրան Փափազյան» և Լավալի «Սարգիս Զեյթլյան» կոմիտեների հետ:
Հանդիպմանը ներկա էին Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Սուրբ Աթոռի Ազգային կենտրոնական վարչության անդամ, բժիշկ Ժիրայր Պասմաջյանը, Հ.Յ.Դ. Կենտրոնական կոմիտեի ատենապետ Րաֆֆի Տոնապետյանը, Ս. Յակոբ, Ս. Աստվածածին, Ս. Գևորգ եկեղեցիների հոգևոր հովիներն ու Ազգային վարչության քաղաքական ժողովի անդամները։ Խոսակցությունները կետորոնացել են սիրի ահայության այս օրերի համատարած դժվարությունների վրա:
Բերիո թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսյանը հոկտեմբերի 9-ին պաշտոնական այցելությամբ մեկնել էր Միացյալ Նահանգներ: Արք. Սարգիսյանը հյուրընկալվել է Արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսյանի և Ազգային իշխանության մոտ: Սրբազանը ԱՄՆ-ում հանդիպել էպատասխանատու մարմինների ներկայացուցիչների և ժողովրդի հետ:
Սրբազանի ԱՄՆ-ում լինելը առիթ կհանդիսանա ծանոթանալու Սիրիայի և հատկապես սիրիահայության վերջին երեք տարիների տագնապալի վիճակին, պատերազմի ծանրակշիռ հետևանքներին և դրանք դարմանելու ճիգերին, որոնց մասնակցում է ամբողջ հայությունը, Հայաստանից մինչև սփյուռքյան Միացյալ Նահանգներ: