Ավելի քան 20 ապստամբ է սպանվել Ուկրաինայում' Մարիուպոլում, ոստիկանների հետ բախումների արդյունքում: Նշվում է, որ սպանվել է նաեւ մեկ ոստիկան, հինգը' վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը: «Ավելի քան 20 ապստամբ սպանվել է, 4-ը գերի են վերցվել: Մենք ունեցել ե նք մեկ զոհ և 5 վիրավոր: Ճշտվում են զինված ուժերի կազմից կորածները»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՆԳՆ Արսեն Ավակովը:

 

Նրա խոսքով' ապստամբների խումբը' համարյա 60 մարդ' զինված ավտոմատներով, հարձակում են նախաձեռնել Մարիուպոլի ոստիկանության քաղաքային վարչության վրա: Նա նաև տեղեկացրել է, որ ուժային գործողություններում ներգրավված ստորաբաժանումները համալրվել են մյուս շրջանների ուժայիններով:

 

Ավելի վաղ Դոնեցկի շրջանային վարչակարգը հայտնել էր, որ երեք մարդ է զոհվել, 25-ը ստացել վնասվածքներ ու տեղափոխվել են բժշկական հաստատություններ Մարիուպոլում ուժային գործողությունների պատճառով: Ուկրաինական ուժայինները փորձել են վերցնել ոստիկանության քաղաքային վարչությունը, իսկ շինության ներսում գտնվող ապստամբերը բարիկադներ են ստեղծել ու հրաժարվել են ենթարկվել Կիևի պահանջներին:

 

Ուկրաինական իշխանությունները ապրիլի 15-ից սկսել են հատուկ գործողություններ իրականացնել երկրի հարավ-արևելքում ' ներգրավելով բանակայիններին: Այնտեղ մարտից անցկացվում են Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների միտինգներ: Մոսկվայում ուկրաինական իշխանությունների գործողությունները որակվել են շատ վտանգավոր:

 

Առավել ուժեղ հակազդեցությունը եղել է Սլավյանսկ քաղաքում' դոնեցկյան շրջանի հյուսիսում, որը ներկա պահին վերահսկում են ոստիկանները, լարված է իրավիճակը նաև Կրամատորսկում և Մարիուպոլում: