Ինչպես հայտնում է ria.ru-ն, ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետությունը, որի բնակիչներն անկախությանն աջակցություն են հայտնել մայիսի 11-ին կայացած հանրաքվեի ընթացքում, մտադիր են դիմել Միացյալ ազգերի կազմակերպությանը՝ միջազգային ճանաչման խնդրանքով։ Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի հարավ-արևելքի բանակի մամուլի քարտուղար Վասիլի Նիկիտինը։
«Մենք ճանաչման խնդրանքով դիմում ենք պատրաստում ՄԱԿ-ին և համաշխարհային հանրությանը»,- ասել է Նիկիտինը։
Դոնեցկի շրջանում մասնակցությունը եղել է 75, իսկ Լուգանսկում՝ 81%։ Համաձայն ընտրական կոմիտեի տվյալների՝ Լուգանսկի անկախության օգտին է արտահայտվել մասնակիցների 96.2%-ը: