Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները ևս 13 մարդու և Ղրիմի երկու ընկերությունների են ներառել Ռուսաստանի համար նախատեսված սև ցուցակում: Այդ մասին նախարարական հանդիպման կուլիսներում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է եվրոպացի մի դիվանագետ:

 

«Ի լրումն սև ցուցակում ներառվել են 13 ֆիզիկական անձ և Ղրիմում հաստատված երկու ընկերություն,-ասել է նա:-Այդ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն մայիսի 13-ին»:

 

Նա չի ճշտել, թե արդյոք ցուցակի բոլոր նոր ֆիգուրանտները ՌԴ-ի քաղաքացիներ են, թե նրա մեջ մտնում են նաև Ուկրաինայի հարավ-արևելքի ֆեդերալացման կողմնակիցների ղեկավարության ներկայացուցիչներ:

 

«Անվանական կազմը կհայտարարվի միայն Եվրամիության Պաշտոնական հանդեսում ցուցակի հրապարակումից հետո»,-ընդգծել է նա:

 

Այդ որոշումը դարձել է ԵՄ-ի ծրագրված պատասխանը Ուկրաինայի արևելքում հանրաքվեի անցկացմանը: Սկզբունքային որոշումը, որ ԵՄ-ն չի ընդունի այդ հանրաքվեն և դրանից հետո կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, ընդունվել էր դեռ ուրբաթ օրը՝ մայիսի 9-ին, ԵՄ-ի 28 երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի՝ Բրյուսելում կայացած հանդիպմանը: