Երևանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում ավանդույթ է դարձել մրցույթ-վիկտորինաների անցկացումը: Հերթական թեժ գարունը դպրոցին նվիրեց «Հետաքրքրաշարժ աշխարհագրություն» մրցույթ-վիկտորինան, որի կազմակերպիչը դպրոցի աշխարհագրության երիտասարդ ուսուցչուհի Գ. Աբգարյանն էր: Մրցույթն անցկացվեց VII դասարանցիների միջև: Պայքարն իսկապես լարված էր, քանի որ մրցում էին ուժեղագույնները: Ընտրված էին հետաքրքրաշարժ և ճանաչողական նշանակություն ունեցող հարցեր:

 

Վիկտորինան բաղկացած էր IV փուլից, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում էր շատ ուսանելի, դիպուկ հարցումներով և անկանխատեսելի քայլերով: Հանդիսատեսին շատ ոգևորեց «Տնային հանձնարարություն» փուլը, որի ընթացքում թիմերը ներկայացան տարբեր երկրների դրոշներով, սովորույթներով, խորհրդանիշներով:

 

Իսկ ավարտը շատ գեղեցիկ եզրափակումն էր՝ Հայաստանի քարտեզի մաս-մաս հավաքումով: