Կանադայում կայացել Է Մազերի սառեցման միջազգային առաջնություն, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Calgary Sun-ին:

 

Մրցույթը տեղի Է ունեցել Takhini Hot Springs ջերմուկների առողջարանում, որը գտնվում Է Կանադայի Յուկոնի նահանգի Ուայթհորս մայրաքաղաքում՝ Ցելսիուսի մինուս 30 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Մրցումների հաղթող Է ճանաչվել Կանադայի Քվեբեկի նահանգի թիմը:

 

Մրցումների կանոններով, որպեզի մազերը սառցակալեին, մասնակիցները պետք Է սուզվեին տաք աղբյուրի ջրերը, որի ջերմաստիճանը կազմում Էր Ցելսիուսի շուրջ 40 աստիճան: Արդյունքում, երբ նրանք դուրս Էին գալիս ջրից, ջերմաստիճանների տարբերության պատճառով նրանց մազերը արագորեն սառցակալում Էին:

 

Նշվում Է, որ առաջնությունն Ուայթհորսում տեղի Է ունեցել տակավին փետրվարի 9-ին, սակայն հաղթողների անունները հայտնի են դարձել միայն այժմ: Առավել ինքնատիպ սանրվածքների համար նրանք որպես մրցանակ ստացել են 150 դոլար: