Անտարկտիդայի արևմտյան մասի սառցե վահանի հալումն անդառնալի գործընթաց է և կարող է առաջիկա հարյուրամյակում հանգեցնել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման՝ մոտավորապես 15 ֆուտով (4,5 մետրով): Այս մասին ասված է NASA-ի և Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների զեկույցում:

 

«Այդ մասը (արևմտյանը), իսկ ավելի ճիշտ դրա հալումը, կլինի առաջիկա տասնամյակներում համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հիմնական պատճառը»,- նշել է սառցադաշտային սառցի ֆիզիկական կառուցվածքի և ձևախեղման մասնագետ և հետազոտության առաջատար հեղինակներից մեկը՝ Էրիկ Ռիգնոտը:

 

Ինչպես բացատրում են զեկույցի հեղինակները, Անտարկտիդայի սառցե վահանի արևմտյան մասում անդառնալի գործընթացի պատճառն ամենից առաջ գլոբալ տաքացումն է և օզոնային անցքն Անտրակտիդայի վրա, որը հանգեցրել է անտարկտիկական քամիների փոփոխության, ինչն, իր հերթին, առաջ է բերել տարածաշրջանի ջրի ջերմաստիճանի բարձրացում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: