Երևանի Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում մայիսի 12-ին' ժամը 15.30-ին, իրար են բախվել «ԶԻԼ», «ԲՄՎ», «Մազդա», «ՎԱԶ-2106», «Օպել», «Ֆոլքսվագեն», «Տոյոտա», «ՎԱԶ-21134» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «ԶԻԼ»-ի վարորդը նույն օրը' ժամը 17.50-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: