Օգոստոսի 16-ին, ժամը 01.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 PS 086 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, իսկ ուղևոր' 1992 թ. ծնված Ա. Կ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

 

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ա. Կ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով բուժօգնություն' դուրս է գրվել:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: