Հանրապետության տարածքում մայիսի 15-19-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Քամին հարավային' 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23 մ/վրկ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 15-19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

 

 


Երևանում մայիսի 15-19-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

 

 

Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 29.70C (1985 թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.80C (1988 թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.30C