Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության նախաձեռնած արտահերթ նիստի չորրորդ օրը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Մայիսի 14-ի նիստում Ազգային ժողովն ավարտել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի, «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկումը ինչպես նաև «Կուտակային կենսաթոշակների մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկումը:

 

Նախորդ օրը ավարտված հարցերի քվեարկությունը կազմակերպելուց հետո խորհրդարանը կանցնի նախորդ օրը անավարտ մնացած հարցի քննարկմանը: Անավարտ էր մնացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկումը: