Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է պաշտոնից հեռանալու իր պատրաստակամության մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Նա ասել է, որ մեկ բանվորին էլ չի փոխի իր պաշտոնի հետ:
Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի հանքերից մեկում մայիսի 13–ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 284-ի: Շուրջ 100 հանքափոր շարունակում են մնալ փլուզված հանքահորում: Նրանց հայտնաբերելու և այդտեղից դուս բերելու համար թուրք փրկարարները շարունակում են իրենց աշխատանքները: Տեղի ունեցած ողբերգության հետևանքով Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարված: