Ինչպես հայտնում է gordonua.com-ը, ընկերությունները, որոնց հիմնական բաժնետերը համարվում է Ռինատ Ահմետովը, ստորագրել են «կարգ ու կանոնի և անվտանգության մասին» հուշագիր «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է «Մետինվեստ» ընկերությունների մամուլի ծառայությունը:
Ստորագրումը տեղի է ունեցել Մարիուպոլում, մայիսի 15-ին: Մասնավորապես, կողմերը Կիևի կառավարությանը խնդրում են հեռացնել տեղակայված ռազմական անցակետերը:
Հուշագիրը Մարիուպոլում հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործունեություններ և նախաձեռնություններ է ներառում, ինչպես նաև Կիևի իշխանություններին ուղղված առաջարկներ:
«Պետք է նոր քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Մարիուպոլում խաղաղություն և կարգուկանոն: Մենք կոչ ենք անում բոլոր զինված խմբերին բռնության մերժում և զինաթափում իրականացնել»,- ասվում է հայտարարության մեջ: