Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։

 

Ղուլարյանը մինչ այս զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը:

 

Արմեն Ղուլարյան

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
25 սեպտեմբերի 1954 թ., ք.Իջևան

 

Կրթություն
1971-1976 թթ. - Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետության ֆակուլտետ, մասնագիտացումը' ճարտարապետ։

 

Աշխատանքային գործունեություն
1976-1980 թթ. - Իջևանի շրջանային խորհրդի գործկոմ' ճարտարապետական բաժնի խմբի ղեկավար
1980-1988 թթ. - Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ
1988-1990 թթ. - ՀԿԿ Իջևանի շրջկոմ' արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ
1990-1996 թթ. - Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ' նախագահի պաշտոնակատար
1996-1999 թթ. - Իջևանի քաղաքապետ
1999 -2014 թթ. - ՀՀ Տավուշի մարզպետ

 

2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

Այլ տվյալներ
ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է։ Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» և ՀՀ վարչապետի հուշամեդալներով։ Ունի շնորհակալագրեր։ Ճարտարապետների միության անդամ է։

 

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

 

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի