Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայում նեոֆաշիստական ուժերը պատերազմ են մղում խաղաղ բնակչության դեմ. այս իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են այն փաստը, որ չպետք է վերաշարադրել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության արյունալի էջերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը' չինական СМИ լրատվամիջոցին տված հարցազրույցի ընթացքում:
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ չորս տարի առաջ, Ռուսաստանն ու Չինաստանը հանդես եկան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 65-րդ տարեդարձի կապակցությամբ արված համատեղ հայտարարությամբ, ըստ որի աշխարհի բոլոր պետությունները պետք է անեն ամեն ինչ պատմության մեջ նման արյունալի էջերից խուսափելու համար:
«Հետևանքները կլինեն խիստ վտանգավոր: Ուկրաինայի այսօրվա ողբերգական իրադարձությունները սանձազերծել են նեոնացիստական ուժերի գործողությունները, ովքեր իրական ահաբեկչություն են իրականացնում անմեղ մարդկանց նկատմամբ»,- ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: