Ուկրաինայի Կրամատորսկ և Սլավյանսկ քաղաքներում մայիսի 19-ի երեկոյան և մայիսի 20-ի առավոտյան ուկրաինացի զինվորները վերսկսել են լայնածավալ ռազմական գործողությունները:

 

Ըստ BBC լրատվական գործակալության` ռազմական գործողությունների արդյունքում ռուսամետ ուժերի կողմից կա 2 զոհ և գերեվարվածզինվոր: Թեժ մարտերը շարունակվում են նաև առավոտյան: «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչուկը հայտնել է, որ չորս ուժային վիրավոր է. նրանց տեղափոխել են ուղղաթիռներով:

 

5-tv.ru-ն հաղորդում է, որ ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ բնակելի շենքեր են ավերվել, այդ թվում` Կրամատորսկի մանկատունը: Խաղաղ բնակչությունը ենթարկվում է բռնության: Ուկրաինացի ուժայինները ռմբակոծում են Կրամատորսկը և Սլավյանսկի ծայրամասերը: