ԿԲ-ն ամենաապաքաղաքականացված կառույցներից մեկն է ՀՀ-ում: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրեն զարմացնում է այն, որ ոչ իշխանական ուժերը քվեարկությամբ չեն ցանկանում իրենց կարծիքը հայտնել ու հրաժարվել են ԿԲ նախագահի քվեարկությանը մասնակցելուց: «Եթե նպատակ ունեք խախտել ԱԺ-ի բնականոն աշխատանքը, ապա ՀՀԿ խմբակցությունը չունի քվորում ապահովելու խնդիր»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» չեն մասնակցելու քվեարկությանը: